Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը |factor.am|
14:59 - 24 մարտի, 2023

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց  1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։

Բարձր դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հրապարակված տեքստում ասված է․ «Սահմանադրական դատարանը՝ կազմով դատավորներ Դիլանյանի,Գրիգորյանի, Թովմասյանի, Թունյանի, Խունդկարյանի, Հովակիմյանի, Շաթիրյանի, Սաֆարյանի, Վաղարշյանի, գրավոր ընթացակարգով քննության առնելով 1998 թվականին ստորագրված Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց.

1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հոռոմի կանոնադրությունում և 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հոռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը ։

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը հայտնել են հատուկ կարծիք»։

Առավել մանրամասն՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել