Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է. Միրզոյան |aysor.am|
17:22 - 20 մարտի, 2023

Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է. Միրզոյան |aysor.am|

aysor.am: Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ավելին, որոշման նախագիծը դրված է սեղանին։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում, և դա խնդրահարույց է։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելուց։

«Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու որոշումը ժամեր շարունակ ընթացող բանակցությունների առարկա էր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին։ Բոլոր արտգործնախարարները համակարծիք են եղել դրա շուրջ։ Հիմա  մնում է փոքր քայլ, որպեսզի բոլոր պետությունների ղեկավարները ստորագրեն»,- ասաց Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը մնում է, ՀԱՊԿ-ը պատրաստ է դրան։

«Ուստի, ես ուրախ եմ, որ Հայաստանը չհրաժարվեց այս հնարավորությունից, որը համապատասխանում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերին»,- ասաց Լավրովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել