23 հարց՝ մարտի 21-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում
16:44 - 20 մարտի, 2023

23 հարց՝ մարտի 21-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում

Մարտի 20-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի մի շարք որոշումներում:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել