armenpress.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ ակնկալում է՝ մարտի 21-ին ձերբակալվելու է:
«Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը կձերբակալվի հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրը: Դուրս եկեք բողոքի, վերադարձրեք մեր երկիրը», - գրել է նա:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանքներ առաջադրել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին ենթադրյալ գումար տալու համար, որպեսզի վերջինս լռի իր և Թրամփի ենթադրյալ սիրավեպի մասին:
comment.count (0)