Արմեն Գրիգորյանը և Իմանգալի Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը
14:19 - 17 մարտի, 2023

Արմեն Գրիգորյանը և Իմանգալի Տասմագամբետովը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը

Մարտի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Այս մասին հայտնում են ԱԽ-ից։ 

ԱԽ քարտուղարը շնորհավորել է Տասմագամբետովին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման կապակցությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել էր Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները՝ մեկնաբանելով դրանք։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել