«Անհեթեթ տեղեկություն է․ սխալվել է Freedom House-ը»․ Փաշինյանը՝ կազմակերպության զեկույցի մասին
14:31 - 14 մարտի, 2023

«Անհեթեթ տեղեկություն է․ սխալվել է Freedom House-ը»․ Փաշինյանը՝ կազմակերպության զեկույցի մասին

Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողն անդրադարձավ Freedom House իրավապաշտպան կազմակերպության արձանագրած մտահոգություններին ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող, մանսավորապես, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար։

«Փաստորեն սրա՞նք էին ձեր իշխանության կողմից խոստացած ժողովրդավարական արժեքները, որով գալիս էիք իշխանության»,- հարցրեց լրագրողը։

«Էդ էնքան անհեթեթ տեղեկություն ա։ Սխալվել ա Freedom House-ը»,- պատասխանեց Փաշինյանը։

Լրագրողն այլ արձանագրումներ էլ կարդաց, որոնք վերաբերում էին բիզնեսը քաղաքականությունից տարանջատելուն, եւ այլն։

«Ինչ վերաբերում է գաղտանլսումներին, հետապնդումներին՝ ես հիշում եմ, որ տենց մմի շրջան կար, ընդդիմադիրներն ինչ-որ sms-ներ էին հրապարակում՝ ասելով, որ իշխանությունը մեր դեմ չգիտեմ ինչ ծրագիր ա օգագործում։ Ես ուղղակի հարկ չհամարեցի, որ իմ եւ իմ ընտանիքի անդամների հեռախոսների սքրինշոթերը հրապարակեմ, որ էդ նույն sms-ներից ստացել ենք նաեւ մենք։ Իսկ ինչ վերաբերում ա զեկույցներին․ մենք նաեւ որոշակի քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել, եւ այն պետք ա կրենք մինչեւ վերջ։ Եթե դուք հիմա ասեք, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ես դա կհամարեմ փաստ։ Դուք ասում եք կուսակցության նախկին անդամն ա էնտեղ գործուղվել, նա գործուղվել ա էնտեղ (ԿԸՀ)՝ որպես երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում ա դատական համակարգին, Փաշինյանն ասաց․ «Մեզ ինչ էինք անում, ասում էիք՝ բա դուք բարեփոխումներ էիք խոստանում դատական համակարգում, բա ինչի չեղավ, հենց որ մենք չորս տարի չարչարվում ենք եւ շարունակելու ենք չարչարվել, որ Հայաստանում իրոք անկախ դատական համակարգ կլինի, ասում եք՝ ձեր նախկին կուսակցականը․․․ Բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի։ Մենք 2018-ից էդ գիծն ենք տանում, որ դատական համակարգը պետք ա լինի անկախ, եւ շարունակում ենք էդ գիծը տանել։ Ես էլ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ Արեւելյան գործընկերության զեկույցների համաձայն Հայաստանը բացարձակ առաջատար է ԱԼԳ երկրների շարքում՝ անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում, եւ այդպես շարունակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել