Շառլ Միշելը մտահոգված է վրաստանյան զարգացումներով

 |aliq.ge|
22:22 - 08 մարտի, 2023

Շառլ Միշելը մտահոգված է վրաստանյան զարգացումներով |aliq.ge|

aliq.ge: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի խորհրդարանի մոտ մարտի 7-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։

Twitter-յան իր միկրոբլոգում Միշելը գրել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության ուղուն։

Միշելը նշել է՝ խաղաղ բողոքի իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն է:

«Ես շատ անհանգստացած եմ Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով: Օրենքի գերակայությանը և մարդկային արժեքներին նվիրվածությունը Եվրամիության առանցքային խնդիրներն են»,- գրել է Միշելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել