«Մի քիչ ավել եմ համարում Մոսկվայից ջղաձգումները, երբ որևէ այլ կողմ փորձում է դրական բան անել». Ալեն Սիմոնյան |news.am|
14:20 - 28 փետրվարի, 2023

«Մի քիչ ավել եմ համարում Մոսկվայից ջղաձգումները, երբ որևէ այլ կողմ փորձում է դրական բան անել». Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Իհարկե, Ռուսաստանը դեր ունի հայ-ադրբեջանկան բանակցություններում, չի կարող չունենալ, որովհետեւ այնուամենայնիվ ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին զարգացումները տեղի են ունենում ԵՄ նախաձեռնությամբ, այլ ոչ Ռուսաստանի:

«Միաժամանակ մի քիչ ավել եմ համարում Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները, որոնք տեղի են ունենում, երբ որեւէ  այլ կողմ փորձում է որեւէ դրական բան անել: Ես դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան քաղաքական մեծ կառույցի կողմից պետք է լինի: Պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինեն, պետք է հասկանան իրավիճակը, հասկանան, որ Հայաստանն իր  շահերն ունի, իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի ի հեճուկս աշխարհաքաղաքական որեւէ ելեւէջի կամ որեւէ մեկի ցանկության կամ խանդի»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաեւ հավելեց. «Ռուսները միշտ ասում են, որ եթե ուրիշները կարող են հարցը լուծել, մենք միայն կողմ կլինենք, բայց հարցն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն իրենք: Պետ է լուծած լինեին: Իրենք էին մեր տարածքային ամբողջականությն, անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր պայմանագրերը այս իրավիճակին էին միտված: Բա դուք ո՞ւր եք, ինչի չեք ավելի ակտիվ մասնակցում: Եթե չեք կարողանում, պետք է դրա մասին բարձրաձայն ասել, միգուցե միասին նստել եւ  ելքեր գտնել: Բայց տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել