Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից
 |tert.am|
13:34 - 23 փետրվարի, 2023

Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից |tert.am|

tert.am: Մոլդովայի կառավարությունը սկսել է ԱՊՀ-ի շրջանակում ստորագրված համաձայնագրերի չեղարկման գործընթացը, Jurnal TV-ին ասել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մասին, արտաքին քաղաքական բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում ստորադասվելու են եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտորեն, ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը, որոնք անհամատեղելի են մեր նպատակներին, կշարունակվեն»,- ասել է Պոպեսկուն։

Նա նշել է, որ 330 պայմանագրից շատերը, որոնք հանրապետությունը ստորագրել է անկախության տարիների ընթացքում, «չեն գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի»։

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոլդովան Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) չի տեսնում գործընթացներ, որոնք կարող են իրեն հետաքրքրել։

Նշենք, որ փետրվարի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքը «հաջորդ Ուկրաինայի» դերի համար այժմ «դիտարկում է» Մոլդովային:


 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել