Բայդենը Կիև այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման հերթական խմբաքանակի մասին
14:24 - 20 փետրվարի, 2023

Բայդենը Կիև այցի շրջանակներում հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման հերթական խմբաքանակի մասին

Մինչ աշխարհը պատրաստվում է նշելու Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման մեկամյա տարելիցը, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկիի հետ և վերահաստատելու մեր անդրդվելի և չփոփոխվող հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է։

«Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը մոտ մեկ տարի առաջ, նա կարծում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ մասնատված: Նա կարծում էր, որ կարող է գերազանցել մեզ: Բայց նա չափազանց սխալ էր»,- ասվում է հայտարարությունում։

Ասվում է, որ Բայդենը Կիևում հանդիպում է նախագահ Զելենսկիի և նրա թիմի հետ՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցության վերաբերյալ ընդլայնված քննարկման համար․ «Ես կհայտարարեմ կարևորագույն սարքավորումների ևս մեկ փաթեթի առաքման մասին, ներառյալ՝ հրետանային զինամթերքի, հակատանկային համակարգերի և օդային հսկողության ռադարների, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինացի ժողովրդին օդային ռմբակոծություններից»։

Սպիտակ տնից հայտնում են նաև, որ այս շաբաթվա վերջում կհայտարարեն լրացուցիչ պատժամիջոցների մասին էլիտաների և ընկերությունների դեմ, որոնք կփորձեն աջակցել ռուսական ռազմական մեքենային: Անցած տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ստեղծեց ազգերի կոալիցիա՝ օգնելու Ուկրաինային պաշտպանվել աննախադեպ ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցությամբ, և այդ աջակցությունը կշարունակվի:

Ասվում է նաև, որ հաջորդիվ Բայդենը մեկնելու Լեհաստան՝ հանդիպելու նախագահ Անջեյ Դուդայի և ԱՄՆ արևելյան դաշնակիցների առաջնորդներին։ «Ինչպես նաև ընդգծելու, թե ինչպես է Միացյալ Նահանգները շարունակելու համախմբել աշխարհը՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու և ամբողջ աշխարհում մեզ միավորող, ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված մարդու իրավունքների ու արժանապատվության հիմնարար արժեքներն պաշտպանելու համար»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել