Մակրոնը համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ռազմական ճանապարհով չի ավարտվի |azatutyun.am|
15:44 - 19 փետրվարի, 2023

Մակրոնը համոզված է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ռազմական ճանապարհով չի ավարտվի |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան ցանկանում է տեսնել Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում, բայց ոչ Ռուսաստանի լիակատար ջախջախումը, փետրվարի 18-ին Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Le Figaro և Le Journal du Dimanche թերթերին ու France Inter հեռուստակայանին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Արևմուտքը մերժում է բուն Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու գաղափարը:

«Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, և ես ուզում եմ, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իր դիրքերը, բայց ես համոզված եմ, որ ի վերջո այս [պատերազմը] ռազմական ճանապարհով չի ավարտվի»,- իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահը։

Չնայած նա հույս է հայտնել, որ Արևմուտքի օգնությամբ Ուկրաինայի հաջողությունները ռազմի դաշտում Ռուսաստանին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ, միաժամանակ խոստովանել է, որ այժմ «Մոսկվայի հետ երկխոսության ժամանակը չէ»։ Մակրոնը կարծում է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ռազմական հարձակում, որը կկործանի ռուսական ճակատը, ինչը կհրահրի վերադառնալ բանակցություններին։ Նրա համոզմամբ՝ «կողմերից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ հաղթել»՝ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել