Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է. տրվեց ԵԽ-ի՝ ՀՀ-ի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրի մեկնարկը
 |armenpress.am|
16:50 - 16 փետրվարի, 2023

Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է. տրվեց ԵԽ-ի՝ ՀՀ-ի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրի մեկնարկը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի քաղաքացիներն են, ծրագրերն ուղղված են առաջնահերթ ոլորտների՝ օրինակ երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին և այլն:

Երևանում փետրվարի 16-ին կայացած միջոցառմամբ տրվեց Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկը:

Հայաստանի համար նոր գործողությունների ծրագրով նախանշվել են առաջիկա 4 տարիների հիմնական առաջնահերթությունները:

«Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանն ու հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով մասնակցում էր միջոցառմանը:

ԱԳ նախարարը հատուկ ընդգծեց ՀՀ իշխանությունների և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության բարձր մակարդակը՝ գործողությունների ծրագիրը կառավարության կարիքներին ու առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցում ճկունության ցուցաբերումը:

Հիշեցնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ՀՀ ինքնիշխան տարածքներ օկուպացնելու մասին՝ Միրզոյանը շեշտեց, որ, չնայած Հայաստանի և նրա ժողովրդավարության դեմ ուղղված այդ քայլերին և առկա սուր մարտահրավերներին, Հայաստանը հավատարիմ է մնում իր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար շարունակում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: «Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է»,-եզրափակեց ԱԳ նախարարը:

Նախքան միջոցառումը ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն ու Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն քննարկում են ունեցել՝ անդրադառնալով համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել