Արցախում Սահմանադրության փոփոխության գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու համատեքստում. Տիգրան Աբրահամյան
11:51 - 14 փետրվարի, 2023

Արցախում Սահմանադրության փոփոխության գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու համատեքստում. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի հրամանագրի համաձայն, նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էթջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այն, որ Արցախում ֆորս-մաժորային իրավիճակների համար պետք է նաև օրենսդրական լուծումներ գտնել` պարզից էլ պարզ է` իրավիճակն է թելադրում:

Այս թեման վերջին ժամանակներս պարբերաբար քննարկումների առիթ էր դառնում, ապա սառեցվում:

Իրավիճակի խնդրահարույց հանգամանքն այն է, որ պրոցեսը դաշտ է նետվում Արցախում առկա անառողջ ներքաղաքական հարաբերությունների և փոխվստահության բացակայության պայմաններում:
Նման նախաձեռնությունները պետք է ունենան քաղաքական ամուր կոնսեսուս և ամբողջապես ընկալելի լինեն հասարակության համար:

Վերոնշյալ գործոնների բացակայության պայմաններում գործընթացը դիտվում է ներքաղաքական ինտրիգների, դրսից պարտադրված լինելու և անկանխատեսելի իրավիճակների համատեքստում:

Այսպիսի բարդ ժամանակներում հասարակությանը ներքաղաքական խառնաշփոթով հրամցնելն ավելի վատ ազդեցություն է թողնում արցախցիների վրա, քան բուն շրջափակումն իր բոլոր հնարավոր վտանգավոր հետևանքներով»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել