Մակրոնը Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը առաջնահերթություն է համարում

 |factor.am|
11:37 - 08 փետրվարի, 2023

Մակրոնը Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը առաջնահերթություն է համարում |factor.am|

factor.am: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է իր «լիակատար հավատարմությունը Հայաստանի անվտանգությանը՝ առաջնահերթություն համարելով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհի շրջափակման վերացումը»․ գրում է lepoint.fr-ն։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետության ղեկավարը հայտնել է Ֆրանսիայի լիակատար համերաշխությունը հայ բնակչությանը, որը բախվում է աճող հումանիտար կարիքների հետ։ Մակրոնը նաև ասել է, որ իր համար առաջնայինը դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումն է», – հաղորդում է Ելիսեյան պալատը։

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, փակել են Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող կենսական ճանապարհը: Արգելափակման պատճառով մոտ 120,000 մարդ կանգնած է էլեկտրաէներգիայի և ինտերնետի անջատումների, ինչպես նաև ջեռուցման, սննդի և դեղորայքի հասանելիության հետ կապված խնդիրների առաջ:

Պարբերականաի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահն այս հակամարտությունում ցանկանում է լինել դիվանագիտական առաջնագծում, սակայն նա հրապարակայնորեն համեմատաբար զուսպ է դեկտեմբերի 23-ի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված կոչից հետո, որին նա հորդորել էր թույլ տալ ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։ «Երկուշաբթի նա վերահաստատել է իր լիակատար հավատարմությունը Հայաստանի անվտանգությանը և իր վճռականությունը՝ նպաստել երկխոսությանը, որպեսզի տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնվի», – հաղորդում է Ելիսեյան պալատը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էմանուել Մակրոնը և Նիկոլ Փաշինյանը «ողջունել են հոկտեմբերին սահմանի երկայնքով ստեղծված եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը, մասնավորապես՝ ֆրանսիական միջնորդությամբ, որն օգնում է կայունացնել իրավիճակը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել