Պայթյուն Վանաձորի գազալցակայաններից մեկում. կան տուժածներ
 |armtimes.com|
10:31 - 31 հունվարի, 2023

Պայթյուն Վանաձորի գազալցակայաններից մեկում. կան տուժածներ |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝  ժամը 09։17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում. ըստ նախնական տվյալների՝ կա 3 տուժած։

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ԲԿ է տեղափոխվել 3 քաղաքացի, նրանք այժմ գտնվում են հետազոտման փուլում և այլ տեղեկություններ առայժմ հայտնել չեն կարող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել