Բլինկենն Ալիևին հորդորել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար
 |armenpress.am|
21:15 - 23 հունվարի, 2023

Բլինկենն Ալիևին հորդորել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նրան հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար:

Այս մասին հաղորդագրություն է տարածել պետդեպարտամենտը:

Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել