Հալեպում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 10, փլատակների տակ կարող է մնացած լինել մոտ 30 մարդ
 |armenpress.am|
14:56 - 22 հունվարի, 2023

Հալեպում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 10, փլատակների տակ կարող է մնացած լինել մոտ 30 մարդ |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Հալեպ քաղաքում առնվազն 10 մարդ Է զոհվել բնակելի շենքի փլուզման հետևանքով, կիրակի հայտնել է Sham FM ռադիոկայանը:

«Նախնական տվյալներով՝ 10 մարդ Է զոհվել, 3-ը՝ վիրավորվել Հալեպի Շեյխ-Մակսուդ շրջանում բնակելի շենքի փլուզման հետևանքով»,- հաղորդում է Sham FM-ի թղթակիցը:

 «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ պատահարի վայրում աշխատում են հրշեջները և քաղաքացիական պաշտպանության ուժերը: Ռադիոկայանի տվյալներով ՝ փլատակների տակ կարող է մնալ մոտ 30 մարդ, նրանց փրկելու գործողությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել