Սա կարևոր քայլ է. Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորներին
10:50 - 20 հունվարի, 2023

Սա կարևոր քայլ է. Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորներին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է  հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայերին նրանց աջակցության համար։

«Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամին։ Ես իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը ցուցաբերած աջակցության համար»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների վերաբերյալ քննարկումներին ու դրա արդյունքում ընդունված բանաձևին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել