Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել 15 հայ զինծառայողների մահվան կապակցությամբ |tert.am|
22:06 - 19 հունվարի, 2023

Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել 15 հայ զինծառայողների մահվան կապակցությամբ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Այս մասին հայտում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ցավով ստացա ՀՀ ՊՆ զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին լուրը, որի հետևանքով զինծառայողներ են մահացել»,- ասված է ցավակցական հեռագրում։

Բելառուսի ժողովրդի և իր անունից Ալեքսանդր Լուկաշենկոն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, շուտափույթ ապաքինում մաղթել ողբերգական միջադեպի բոլոր տուժածներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել