Արարատ Միրզոյանը չի բացառում, որ այս տարի ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
17:05 - 18 հունվարի, 2023

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ այս տարի ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Արարատ Միրզոյանը այս տարի ևս Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հրավիրվել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ 

Միրզոյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, մասնակցելու է ֆորումին, որտեղ ենթադրաբար կլինի հանդիպում ու քննարկում։

Միրզոյանի խոսքով՝ սա շատ կարևոր է երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար։

Նշենք, որ անցյալ տարի ևս Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին ու նաև հանդիպում ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Վերջին տասնամյակում Արարատ Միրզոյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որ մեկնել է Թուրքիա: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպում տեղի է ունեցել հուլիսի 1-ին Վիեննայում որի ժամանակ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Իսկ արդեն նոյեմբերի 1-ին հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի միջև տեխնիկական պատվիրակությունների միջև՝ քննարկելու այդ հարցերը։ 

Լուսանկարը՝ ԱԳՆ մամուլի ծառայության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել