Իրանը մինչև մարտ կստանա ռուսական Սուխոյ Սու-35 կործանիչներ և պաշտպանական համակարգեր |1lurer.am|
12:03 - 16 հունվարի, 2023

Իրանը մինչև մարտ կստանա ռուսական Սուխոյ Սու-35 կործանիչներ և պաշտպանական համակարգեր |1lurer.am|

1lurer.am: Իրանը մինչև մարտ կստանա մի շարք ռուսական Սուխոյ Սու-35 կործանիչներ՝ որպես ռազմական պատվերի մի մաս, որը ներառում է նաև պաշտպանական համակարգեր, հրթիռներ և ուղղաթիռներ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով օրենսդիրի հետ հարցազրույցը։

Շահրիար Հեյդարին, որը Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ է, չի նշել պատվիրված ինքնաթիռների թիվը:

Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններն ավելի սերտացան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո: Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ ռազմական գործողությունների համար Իրանը Մոսկվային ռազմական անօդաչու սարքեր է տրամադրել, ինչը հանգեցրել է ավելի խիստ պատժամիջոցների և ԱՄՆ-ի ու Եվրամիության դատապարտմանը:

Ըստ լրատվականի՝ Հեյդարիի մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Իսլամական Հանրապետությունը բախվում է աճող միջազգային հանդիմանությանը՝ հակակառավարական ցույցերի համատեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել