Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով կդիմի Ստամբուլի նահանգապետարան |armenpress.am|
06:14 - 30 ապրիլի, 2019

Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով կդիմի Ստամբուլի նահանգապետարան |armenpress.am|

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին որոշում է կայացրել դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Կրոնական ժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում 5 կողմ ձայնով որոշում է կայացվել, որ ընտրական գործընթացն իրականացվելու է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Պատրիարքական ընտրության գործընթացը պատրիարքական տեղապահի ընտրությամբ սկսելու տարբերակը չի ընդունվել. դրան կողմ է քվեարկել կրոնական ժողովի 3 անդամ:

«Որոշվել է առանց հապաղման դիմել Ստամբուլի նահանգապետարան»,- ասվում է կրոնական ժողովի որոշման մեջ:

 

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել