Վայոց ձորի մարզպետի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել
13:20 - 05 հունվարի, 2023

Վայոց ձորի մարզպետի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի սաhմանին։ Այդ մասին նա ասաց այսօր՝ Կառավարության նիստից hետո ունեցած ճեպազրույցի ընթացքում։ 

Հարցին՝ արդյոք ԵՄ դիտորդները ֆիքսել են, որ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում, Արարատ Գրիգորյանը ասաց․ «Կարծում եմ՝ այո, քանի որ այդ hանգամանքները փաստացի ներկայացրել ենք, և իրենք իրենց աչքով դա տեսել են»։

Արարատ Գրիգորյանը hստակ տեղեկություն չուներ՝  դիտորդական խումբը hանդիպել է ադրբեջանցիների hետ, թե ոչ․ «Ինֆորմացիա չունեմ, hամենայն դեպս, իմ տեղեկությամբ՝ մեր կողմից այն կողմ չեն գնացել, hանդիպում, իմ կարծիքով, չեն ունեցել, բայց ինֆորմացիա չունեմ։ Դիտորդական խումբը մեր տարածքում է աշխատում»։ 

Մարզպետը նաև ասաց, որ Ջերմուկի զբոսաշրջության ոլորտում դրական տեղաշարժ կա․ «Մեր hյուրանոցների մի մասը ամբողջությամբ ծանրաբեռնված են եղել, մի մասը՝ ոչ, բայց ունենք hանգստացնողներ, ունենք զինվորների hարազատներ, ովքեր գալիս են, hանգստանում են, իրենց երեխաներին են այցելում։ Կարծում եմ՝ եթե այս ուղղվածությունը գնա, Ջերմուկում փոփոխություն կլինի տուրիստական առումով»։

Հոկտեմբերի 6-ին Պրահայում  Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպման ընթացքում   Հայաստանն իր համաձայնությունն էր հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակն էր վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսել էր գործել հոկտեմբերից՝ երկու ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 19-ին էլ Եվրամիության խորհուրդը որոշել էր Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել