Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է՝ սննդի պաշարները գնալով սպառվում են |azatutyun.am|
11:35 - 27 դեկտեմբերի, 2022

Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է՝ սննդի պաշարները գնալով սպառվում են |azatutyun.am|

azatutyun.am: Արցախում սննդի առկա պաշարները օրեցօր գնալով սպառվում են, ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեկ բեռնատար կիրակի օրը Հայաստանից մոտ 10 տոննա բեռ է հասցրել Արցախ, որը ներառել է մանկական սնունդ, դեղորայք և սննդամթերք առողջապահական հաստատությունների համար:

10 տոննան չնչին քանակ է Արցախի համար և դեֆիցին այս պահին շատ ավելի մեծ է քան մատակարարված օգնությունն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփանյանը՝ մանրամասնելով՝ մինչև շրջափակումը օրական 400 տոննա սննդամթերք և կենսական նշանակության ապրանք էր ներմուծվում Արցախ և արդեն15-րդ օրն է, որ այդ օրական 400 տոննան չի ներմուծվել։

«Պատկերացրեք, թե ինչ ծավալների մասին է խոսքը։ Կոնկրետ կարող ենք այսօր արձանագրված խնդրի մասին խոսել՝ մանկական հիվանդանոցում է գրանցվել․ երեխաները, որոնք որ բուժում են ստանում այնտեղ, սննդի հետ կապված խնդիր ունեն, կան Ա վիտամինոզի հետ կապված խնդիրներ, որ բացակայում է, բանջարեղեն, միրգ, դրանք չկան և բուժում ստացող երեխաների համար խնդիրներ են առաջանում», - ասաց Ստեփանյանը։

Պաշտպանը նաև ընդգծեց, որ տասնյակների է հասնում այն հիվանդների թիվը, որոնց բուժումը պետք է կազմակերպել Երևանում՝ շեշտելով՝ Առողջապահության նախարարությունը գրեթե ամենօրյա ռեժիմով տալիս է այդ մարդկանց ցանկը, սակայն շփումները, Ստեփանյանի խոսքով, դեռևս արդյունք չեն ապահովում, որ անհրաժեշտության դեպքում այդ մարդկանց տեղափոխեն Երևան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել