Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների միջև աճող տարաձայնությունների մասին
 |factor.am|
17:54 - 26 դեկտեմբերի, 2022

Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների միջև աճող տարաձայնությունների մասին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները շարունակում են համագործակցել՝ չնայած նրանց մեջ առկա տարաձայնություններին, և ձգտում են համատեղ լուծել խնդրահարույց խնդիրները։

«ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ոլորտը մեր ընդհանուր Եվրասիական տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանումն է: Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին՝ դրսից, տարեցտարի միայն աճում են։ Պետք է խոստովանել, որ Համագործակցության անդամ պետությունների միջև ևս ծագում են տարաձայնություններ։ Գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք  ու կհամագործակցենք։ Եթե նույնիսկ խնդրահարույց հարցեր առաջանան, ձգտում ենք դրանք ինքներս լուծել՝ միասին, միմյանց ընկերական  ու միջնորդական օգնություն տրամադրելով»,- ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթում։

ՌԴ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել  ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգ գնալու համար։ Նա նաև նշել է, որ Համագործակցության պետությունների ղեկավարների նման ոչ պաշտոնական հանդիպումները, որպես կանոն, «շատ արդյունավետ են լինում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել