Դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը |azatutyun.am|
06:20 - 25 հունիսի, 2019

Դատարանն այսօր կհրապարակի Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը |azatutyun.am|

azatutyun.am։ Վերաքննիչ դատարանն այսօր ժամը 16։00-ին հրապարակելու է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը:

Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Վերաքննիչ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու և գործը կասեցնել ու Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի որոշման դեմ բողոքները քննեց ի պաշտպանություն և ընդդեմ Քոչարյանի ընթացող բողոքի ակցիանների ներքո և անսպասելիորեն խորհրդակցական սենյակ հեռացավ հունիսի 20-ին:

Երեկ հայտնի դարձավ, որ Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն իր անվտանգությունն ապահովելու համար:

Ավելի վաղ նման պահանջով Ոստիկանություն էր դիմել նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի որոշմամբ Քոչարյանը կալանքից ազատվել էր, գործի վարույթը կասեցվել էր և ուղարկվել Սահմանադրական դատարան սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու մասով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել