Դաշնային խորհրդի փոխխոսնակը կեղծում է. ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ իրավասության ոլորտում է |fip.am|
19:16 - 21 նոյեմբերի, 2022

Դաշնային խորհրդի փոխխոսնակը կեղծում է. ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ՀԱՊԿ իրավասության ոլորտում է |fip.am|

fip.am: Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ իրավասությունը չի տարածվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վրա։ 

Մասնավորապես, լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք հնարավոր է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպման համատեքստում կառույցը և ՌԴ-ն՝ որպես դրա ամենահզոր անդամ, ՀՀ-ին ավելի եռանդուն՝ առաջին հերթին ռազմական աջակցություն ցուցաբերեն Ադրբեջանի դեմ հակամարտությունում։

Ի պատասխան՝ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոսաչովն ասել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, չի մտնում կազմակերպության իրավասության մեջ։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր վերաբերմունքը դրա նկատմամբ»

Նա նաև հավելել է, թե միայն մեկ կողմին աջակցելը կսրի հակամարտությունը։

ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն ենթարկվել է ագրեսիայի 

Սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ռազմական գործողություններ իրականացրել Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում: Հարձակման օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։

FIP.am-ը դեռևս սեպտեմբերին Google Earth արբանյակային քարտեզի միջոցով ցույց էր տվել, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել ՀՀ տարածքում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով տեղահանվել է 7600 քաղաքացի, սպանվել է 4 խաղաղ բնակիչ, 1-ը՝ անհետ կորել: 7 քաղաքացիական անձ վիրավորվել է:

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էլ հոկտեմբերին հայտարարել է, որ 2021-2022 թվականների հարձակումների հետևանքով ադրբեջանական կողմը ընդհանուր առմամբ օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից մոտ 127 քառակուսի կիլոմետր:

Ինչ է ասում ՀԱՊԿ կանոնադրությունը

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով ՀԱՊԿ կանոնադրությունը, պարզեց, որ իրականում այն հստակորեն սահմանում է, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա կազմակերպությունը անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում: 

 

Կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում:

Ավելի մանրամասն` fip.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել