Փաշինյանը պարզաբանեց իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը |armenpress.am|
22:30 - 11 նոյեմբերի, 2022

Փաշինյանը պարզաբանեց իր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է ժամանակին ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

 «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձավ, իր խոսքով, իրեն ուղղված ամենամեծ մեղադրանքին:
 

«Ինչո՞ւ եմ այդպես ասել. ելել եմ նրանից, որ ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրված է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են, և Անկախության հռչակագրի վրա հիմնված հայտարարությունը նախկին բոլոր իշխանությունների քննադատությանն է արժանանում»,-ասում է Փաշինյանը:

 

Վերջինս այն հետևությանն է հանգել,  որ Հայաստանը նոր հռչակագրի կարիք ունի, որովհետև եթե հռչակագրի ընդունումից կարճ ժամանակ անց տեսության դեմ աշխատանք է տարվում և «հասել ենք նրան, որ այդ տեսությունն արդեն մեզ համար նույնիսկ իրավական կամ գործնական քաղաքական ուժ չունի», ըստ Փաշինյանի, սրանում է ամբողջ խնդիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել