Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում
12:51 - 11 նոյեմբերի, 2022

Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են: Լեռնային գոտիներում տեղ-տեղ մառախուղ է, որը նվազեցնում է հորիզոնական տեսանելիությունը:
 
Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։
 
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է
ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և մեքենաների անվադողերը փոխարինել ձմեռայինով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել