Արարատ Միրզոյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
09:34 - 10 նոյեմբերի, 2022

Արարատ Միրզոյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել