ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր
 |armtimes.com|
13:09 - 08 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր |armtimes.com|

armtimes.com: ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը նոյեմբերի 10-ին տեսակապի ձևաչափով կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը։

Կողմերը կքննարկեն «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հակազդմանն ուղղված միջոցառումները, ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման և ապահովման կատարելագործումը, մի շարք այլ արդիական հարցեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել