Հայկական Կարմիր խաչը Լաչինի միջանցքի համայնքներից տեղափոխված 104 ընտանիքի տրամադրել է միանվագ դրամական օգնություն
14:04 - 31 հոկտեմբերի, 2022

Հայկական Կարմիր խաչը Լաչինի միջանցքի համայնքներից տեղափոխված 104 ընտանիքի տրամադրել է միանվագ դրամական օգնություն

Հոկտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն։

Շահառու ընտանիքներին տրամադրվել է 75 հազարից 181 հազար ՀՀ դրամ, ընտանիքի անդամների թվի հաշվարկով:

Համապատասխանաբար՝ 1 անձից բաղկացած ընտանիքին տրվել է 75 հազար ՀՀ դրամ, 2 անձից բաղկացած ընտանիքին՝ 107 հազար 500 ՀՀ դրամ, 3 անձից բաղկացած ընտանիքին՝ 132 հազար ՀՀ դրամ, 4 անձից բաղկացած ընտանիքին՝ 156 հազար 500 ՀՀ դրամ, 5 և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181 հազար ՀՀ դրամ։

Ընդհանուր առմամբ տրամադրվել է 12 միլիոն 720 հազար 500 ՀՀ դրամի աջակցություն:

Ծրագիրն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել