news.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր փակ համագումար է անցկացնում: Համագումարին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ մարզահամերգային համալիրում անցկացվող համագումարին արդեն այցելում են ՔՊ անդամ պատգամավորներ, համայնքապետեր, մարզպետներ, տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաեւ այլ հրավիրյալներ:
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է լուսաբանման համար համագումարը փակ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ կուսակցության ներսի աշխատանքային պրոցեսները պարտադիր չէ, որ միշտ լուսաբանվեն։
«Մի շարք հարցեր պետք չեն, որ լուսաբանվեն: Կլուսաբանվեն այնքան, որքան անհրաժեշտ է։ Կլինի ուղիղ հեռարձակում»,- նշեց նա։
Համագումարը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 18-ին, սակայն այն հետաձգվեց սահմանային լարվածության պատճառով: Համագումարում կուսակցությունը պետք է ընտրի վարչության նոր կազմը։
Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցությունը իր նախորդ՝ 5-րդ համագումարը անցկացրել էր 2019 թվականի հունիսին։ Վարչության նախագահ էր ընտրվել Սուրեն Պապիկյանը։
comment.count (0)