Վերին Լարսում և ՌԴ-ում Հայաստանը նոր մաքսային կցորդ ունի. նա նշանակվեց 3 տարի ժամկետով
 |armtimes.com|
12:26 - 20 հոկտեմբերի, 2022

Վերին Լարսում և ՌԴ-ում Հայաստանը նոր մաքսային կցորդ ունի. նա նշանակվեց 3 տարի ժամկետով |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց Վահան Հակոբյանին 3 տարով նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է Հայաստանի մաքսային ոլորտին առնչվող շահերը Ռուսաստանում ներկայացնելու, Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու և ՀՀ ՊԵԿ ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով:

Հիշեցնենք՝ մինչ այս՝ մաքսային կցորդը Արամ Թանանյանն էր, որը պաշտոնից ազատվեց այս տարվա հունիսին:

Արամ Թանանյանը Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատվեց մեկ տարի շուտ, քանի որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2020 թվականին՝ 3 տարի ժամկետով, ու պետք է պաշտոնավարեր մինչև 2023 թվականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել