Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահի այցը ՀՀ. Ալեն Սիմոնյան |aysor.am|
09:45 - 23 ապրիլի, 2019

Այս տարի նախատեսվում է ՌԴ նախագահի այցը ՀՀ. Ալեն Սիմոնյան |aysor.am|

aysor.am: Այս տարի ՀՀ-ում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հստակ ժամկետներ ԱԺ փոխնախագահը չմատնանշեց, իսկ դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո արդեն շուրջ մեկ տարի է անցել և ինչու այս ժամանակահատվածում Պուտինի այց Հայաստան չեղավ, Սիմոնյանը նշեց, որ ՌԴ նախագահի այցերի պլանավորման համար բավականին երկար ժամանակ է նախատեսվում:

«Կարող եմ ձեզ ասել, որ այս տարվա մեջ մենք այց կունենանք և ոչ միայն ՌԴ նախագահի մակարդակով: Կարծում եմ՝ ՌԴ նախագահի այցերը բավականին երկար ժամկետով են նախատեսվում, իսկ այն, ինչ մի տարի առաջ տեղի ունեցավ Հայաստանում, դրան հետևեցին ընտրությունները, հետևաբար սա զուտ տեխնիկական պատճառ է եղել:

Դուք շատ լավ գիտեք, որ շփումները երկու երկրների ղեկավարների միջև ամենահաճախակի և ամենաջերմ բնույթն են կրում, և ինչպես արդեն ասացի, այս տարի ոչ միայն ՌԴ նախագահի այլ տարբեր երկրների ներկայացուցիչների այցերն են նախատեսվում Հայաստան», - ասաց Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել