«Արևմուտքը դիվանագիտական ահաբեկչությամբ է ՄԱԿ-ում անցկացրել հակառուսական բանաձևը». Լավրով |azatutyun.am|
16:16 - 13 հոկտեմբերի, 2022

«Արևմուտքը դիվանագիտական ահաբեկչությամբ է ՄԱԿ-ում անցկացրել հակառուսական բանաձևը». Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը զարգացող երկրների վրա ճնշում է բանեցրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի տարածքներում հանրաքվեների վերաբերյալ հակառուսական բանաձևն անցկացնելու համար:

Այդ մասին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է Հանրային հեռուստատեսության թղթակցի հետ այսօրվա զրույցում:

«Արևմուտքը՝ բացահայտ և առանց ամոթի, սպառնալով զարգացող երկրներին, կիրառել է դիվանագիտական ահաբեկչության և ձեռքերը ոլորելու մեթոդներ: Մենք այդ ամենը հրաշալի գիտակցում ենք, և սուտ են ամերիկացիների պնդումները, թե նրանք ոչ մեկին չեմ համոզում, թե իբր նրանք {զարգացող երկրները} ինքնուրույն են քվեարկում»,- ասել է Լավրովը:

Ուկրաինայի չորս տարածքների բռնակցումը դատապարտող բանաձևին կողմ են քվեարկել 143 երկրներ, դեմ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան և Սիրիան:

Ձեռնպահ են քվեարկել 35 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյկան Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել