ՄԱԿ-ը հավանություն տվեց Ռուսաստանի կողմից հինգ շրջանների բռնազավթումը դատապարտող բանաձևին |azatutyun.am|
11:00 - 13 հոկտեմբերի, 2022

ՄԱԿ-ը հավանություն տվեց Ռուսաստանի կողմից հինգ շրջանների բռնազավթումը դատապարտող բանաձևին |azatutyun.am|

azatutyun.am: Ձայների 143 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ՄԱԿ-ը հավանություն տվեց բանաձևին, որը դատապարտում է Ուկրաինայի հինգ շրջանների բռնազավթումը Ռուսաստանի կողմից: Ռուս դիվանագետից բացի փաստաթղթին դեմ են արտահայտվել միայն Բելառուսը, Սիրիան, Նիկարագուան ու Հյուսիսային Կորեան:

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել` 34 պետությունների հետ, որոնց շարքում են Հնդկաստանը, Չինաստանը, Կենտրոնական Ասիայի պետություններն ու աֆրիկյան մի շարք երկրներ: Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանն ու Վենեսուելան քվեարկությանը չեն մասնակցել:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ էր արել աշխարհի պետություններին աջակցել բանաձևին: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու նրա` քաղաքական հարցերով փոխքարտուղար Վիկտորիա Նուլանդը երեկ հանդիպել էին Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանների հետ` կոչ անելով միաձայն դատապարտել Ռուսաստանին: «Խոսքը ՄԱԿ֊ի կանոնադրության խախտումներին և ուժով տարածքներ գրավելուն միասնաբար ոչ ասելու մասին է», - հայտարարել էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել