ՌԴ նախագահը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ


 |armenpress.am|
19:26 - 12 հոկտեմբերի, 2022

ՌԴ նախագահը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ  նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինը նախատեսում է Աստանայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին  հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ»,- լրագրողներին ասել է Ուշակովը:

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցություններում կքննարկվեն ոչ միայն երկկողմ համագործակցությունը, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը «ակտիվորեն եւ ամեն կերպ նպաստում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել