ՄԱԿ-ը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում |armenpress.am|
21:15 - 10 հոկտեմբերի, 2022

ՄԱԿ-ը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ ազգերի կազմակերպությունը չի դադարեցնում իր գործունեությունն Ուկրաինայում՝ երկրում անվտանգության  վատթարացման պատճառով: 

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին:

«Ես կարող եմ հաստատել, որ ՄԱԿ-ը չի դադարեցրել իր գործունեությունն Ուկրաինայում»,-ասել է Վելուչին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ առավոտյան ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել