Մոլդովայում ՌԴ դեսպանը շտապ կանչվել է ԱԳՆ․ Քիշնևը պնդում է՝ ռուսական հրթիռները խախտել են երկրի օդային տարածքը 
 |factor.am|
16:42 - 10 հոկտեմբերի, 2022

Մոլդովայում ՌԴ դեսպանը շտապ կանչվել է ԱԳՆ․ Քիշնևը պնդում է՝ ռուսական հրթիռները խախտել են երկրի օդային տարածքը |factor.am|

factor.am: Մոլդովայի Արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը ՌԴ-ին մեղադրել է հանրապետության օդային տարածքը խախտելու մեջ։ Այս մասին հայտնում է գերատեսչության տելեգրամյան ալիքը, գրում է Lenta-ն։

Մասնավորապես, ԱԳՆ-ն հայտնում է, որ ռուսական երեք թևավոր հրթիռներ, որոնք Սև ծովում ռազմանավերից են արձակվել, խախտել են Մոլդովայի օդային տարածքը՝ անցնելով Կոլբասնա գյուղի շրջանով ու Սորոկի քաղաքով։ 

ԱԳ նախարար Նիկու Պոմպեսկոն նաև Քիշնևում ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին կանչել է արտաքին քաղաքական գերատեսչություն՝ տեղի ունեցածի համար պարզաբանումների նպատակով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել