Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, քանի դեռ իրավիճակը չի ստիպում. Վուչիչ |1lurer.am|
17:54 - 08 հոկտեմբերի, 2022

Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, քանի դեռ իրավիճակը չի ստիպում. Վուչիչ |1lurer.am|

1lurer.am: Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, քանի դեռ իրավիճակը Բելգրադին չի ստիպել նման քայլի դիմել՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

«Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Մոսկվայի դեմ, քանի դեռ երկրին հասցված վնասը չի ստիպել ընդունել այդ իրողությունը»,- նշել է Վուչիչը, հավելել՝ իրավիճակը մշտապես փոխվում է։

Ավելի վաղ Վուչիչը հայտնել էր, որ Սերբիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել