Ղրիմի կամուրջի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ․ ՌԴ ՔԿ |tert.am|
16:16 - 08 հոկտեմբերի, 2022

Ղրիմի կամուրջի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ․ ՌԴ ՔԿ |tert.am|

tert.am: Ղրիմի կամուրջի վրա բեռնատարի պայթեցման հետևանքով զոհվել է 3 մարդ, այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։

«Ենթադրաբար, զոհվածները մարդատար մեքենայի մեջ գտնված քաղաքացիներն են, որոնք անցնելիս են եղել պայթած բեռնատարի կողքով։ Այս պահի դրությամբ ջրից դուրս են բերվել զոհերի մարմինները՝ մեկ կին, մեկ տղամարդ, նրանց ինքնությունը ճշտվում է»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ բեռնատարը, ըստ փաստաթղթերի, պատկանում է Կրասնոդարի բնակչի։ Քննիչներն այս պահին ուսումնասիրում են, թե ինչ երթուղով է այն անցել, իսկ նրա բնակության վայրում խուզարկություն է իրականացվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել