Փհենյանը հավանություն տվեց Ուկրաինայի օկուպացված տարածքներում հանրաքվեներին
 |azatutyun.am|
11:40 - 04 հոկտեմբերի, 2022

Փհենյանը հավանություն տվեց Ուկրաինայի օկուպացված տարածքներում հանրաքվեներին |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Կորեան աշխարհի առաջին երկիրն է, որը հավանություն է տվել Ուկրաինայի գրավված տարածքներում «հանրաքվեների» անցկացմանը։

«Մենք հարգում ենք Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների կամքը, ովքեր ձգտում էին միանալ Ռուսաստանին, և պաշտպանում ենք Ռուսաստանի կառավարության դիրքորոշումը վերոնշյալ շրջաններն իր կազմում ընդունելու վերաբերյալ», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։

Պաշտոնական Փհենյանը կարծում է, որ «հանրաքվեներն» անցել են ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։

Ռուսաստանի Պետդուման արդեն պաշտպանել է Ուկրաինայի չորս շրջանների բռնակցումը։ Այսօր դա պետք է անի երկրի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել