Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նշանակվել է վարչապետ
 |tert.am|
12:27 - 28 սեպտեմբերի, 2022

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նշանակվել է վարչապետ |tert.am|

tert.am: Գահաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը նշանակվել է Սաուդյան Արաբիայի վարչապետ, գրում է The Guardian-ը:

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ թագավոր Սալմանը բացառություն է արել Սաուդյան Արաբիայի օրենքներում և իր որդուն նշանակել վարչապետ՝ պաշտոնապես զիջելով թագավորի և վարչապետի երկակի տիտղոսը, որը նա անձամբ կրում էր մինչ այժմ:

Զարգացումը, ամենայն հավանականությամբ, չի փոխի ուժերի հավասարակշռությունը Սաուդյան Արաբիայում, որտեղ 37-ամյա արքայազնն արդեն դիտվում է որպես թագավորության փաստացի տիրակալ և գահաժառանգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել