Ուկրաինայի 213 քաղաքացի Հայաստանում ապաստանի հայց է ներկայացրել
 |hetq.am|
15:09 - 19 սեպտեմբերի, 2022

Ուկրաինայի 213 քաղաքացի Հայաստանում ապաստանի հայց է ներկայացրել |hetq.am|

hetq.am: 2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Այս մասին նշված է ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծում, որը Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես ասվում է նախագծում, Հայաստանում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում և ապաստան են ստանում շուրջ 150 անձինք: Հայաստանում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք հանդիսանում են ինտեգրման քաղաքականության նպատակային հիմնական խմբերից մեկը: Նրանց ինտեգրման տեսանկյունից ամենակարևորը, ըստ Միգրացիոն ծառայության՝ Հայաստանում ժամանակավոր բնակության համար կացարանի խնդրի լուծումն է, քանի որ այդ անձինք փախստական ճանաչվելուց հետո հնարավորություն չունեն ինքնուրույն լուծել իրենց կացարանի հարցը։

Ներկայացված նախագծով՝ փոխհատուցումը կտրամադրվի Հայաստանում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետով աջակցության տրամադրման  նպատակն է հնարավորություն տալ Հայաստանում փախստական ճանաչված անձանց 6 ամիսների   ընթացքում սովորել լեզուն, լուծել իրենց զբաղվածության հետ կապված հարցերը՝ ժամկետի լրանալուց հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել