ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից․ Չինաստանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին
19:42 - 15 սեպտեմբերի, 2022

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից․ Չինաստանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ ներկայացրած դիմումը։

Քննարկման ընթացքում ունեցած ելույթում Չինաստանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Պեկինն անհանգստացած է վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ։ Նրա խոսքով՝ խաղաղությունը բխում է երկու երկրների շահերից։

«ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից։ Մենք աջակցում ենք հակամարտության՝ երկխոսության միջոցով կարգավորմանը։

Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն միջազգային իրավունքի նորմերին, սահմանված ընդունելի նորմերին համապատասխան հակամարտության լուծում»,- ասել է չինացի պաշտոնյան՝ հավելելով, որ հակամարտության կարգավորումը կարևոր է ամբողջ տարածաշրջանի կայունության համար։ 

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել