Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու․ Էդգար Ղազարյան
03:06 - 15 սեպտեմբերի, 2022

Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ խոսել է Իշխան Սաղաթելյանի հետ։

«Իրենք ասում են՝ մենք ստեղ ենք, գնացեք բերեք 18 պատգամավոր։ Պատգամավոր բերելու հարցում իրենք ունեն քսան անգամ ավելի լիազորություն, քան այստեղ կանգնած յուրաքանչյուր մեկը։ Ակնկալել, որ ՔՊ 18 պատգամավոր գալու է և որոշում կայացնի, ոչ մի երեխա դրան չի հավատում։ Պատգամավորները, բացի շենք մտնելուց, ուրիշ ոչինչ չեն արել, նրանք նույնիսկ լայվ են արել, որ ակնկալում են, որ ՔՊ պատգամավորները պիտի գան։ Կոնկրետ չեն զանգել ԱԺ նախագահին, որ գա ու ապահովի պատգամավորների ներկայությունը»,- նշեց նա։

Ղազարյանի խոսքով՝ ընդդիմադիր պագամավորներն իրարից տրբերվող տեղեկություն են իրենց տվել․ «Սեյրան Օհանյանն ասաց, որ կա 35 պատգամավորի ստորագրություն, իսկ Իշխան Սաղաթելյանը ասաց, որ պատրաստ են ստորագրել։ Ես հասկացա, որ չկա, բայց պատրաստ են։ Ինչո՞ւ նրանք չեն ստորագրում։ Որպեսզի վարչապետին անվստահություն հայտնեն, Սահմանադրության պահանջն է, որպեսզի իրենք առաջադրեն նոր վարչապետի թեկնածու։ Իրենք այդ թեկնածու չունեն, բայց պատգամավորներն են պարտավոր առաջադրել վարչապետի թեկնածու»։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ եթե ընդդիմադիրները առաջադրում վարչապետի թեկնածու, և իրեն էլ չեն առաջադրում, ստացվում է, որ նրանք գործընթացը չեն սկսում․ «Երկիրը անտերության է մատնված, փաստացի Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունի։ Պետք է պահանջել, որ ԱԺ պատգամավորները կարճ ժամանակ հետո գան այստեղ և հայտարարեն, թե ով է վարչապետի թեկնածու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել