System of A Down-ը խնդրում է տեղեկացնել աշխարհին Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին |armenpress.am|
01:44 - 15 սեպտեմբերի, 2022

System of A Down-ը խնդրում է տեղեկացնել աշխարհին Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան System of A Down ռոք խումբն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տեղադրել, որով խնդրում է աջակցել՝ աշխարհին տեղեկացնելու համար Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին, որը վայելում են հայերի ցեղասպանություն իրագործած Թուրքիայի հովանավորությունը:

Հայտարարության մեջ նշված է, որ իրենք մտահոգված են ժողովրդի անվտանգությամբ:

«Մենք ունենք ընտանիքի անդամներ եւ ընկերներ Հայաստանում, որոնք այժմ վտանգված են: Սա արյունալի հարձակում է Հայաստանի սուվերեն տարածքի վրա»,-նշված է հաղորդագրության մեջ։

Խումբը հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ահաբեկելու հայերին, և այս ամենը Լեռնային Ղարաբաղի վրա երկու տարի առաջ իրականացրած հարձակումից հետո:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել