Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ ԱԺ գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար
00:44 - 15 սեպտեմբերի, 2022

Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ ԱԺ գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար

ԱԺ դիմաց ընթացքող բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով․ «Մենք ապահովելու ենք «առանց Նիկոլ Հայաստան»։ Ի՞նչ է պետք դրա համար. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ստորագրությունները կան։ Չկա ՔՊ 18 պատգամավորի ստորագրություն։ ՔՊ պատգամավորները պետք է իմանան, որ այս ժողովուրդը չի գնալու, եթե այդ ստորագրությունները չլինեն»։

Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ Ազգային ժողով գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար։

Ակցիայի մասնակիցները ընդդիմադիր պատգամավորներից պահանջում են գալ, մտնել Աժ և վառել նիստերի դահլիճի լույսերը և ապահովել քվե։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որին ներկա են նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել