ՌԴ դեսպանատունը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց
20:42 - 14 սեպտեմբերի, 2022

ՌԴ դեսպանատունը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը  ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել խուսափել ՀՀ  սահմանամերձ շրջաններ այցելելուց։

«Խորհուրդ չենք տալիս այցելել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններ»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: 
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնեց, որ սեպտեմբերի 14-ի դրությամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել